Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը։
Գիշերային լուսավորության ցանցի ամբողջականացումը կիրականացվի 150 նոր հենասյուների և 150 նոր լուսատուների տեղադրման արդյունքում։ Հոռոմի սուբվենցիոն ծրագիրն արդեն մեկնարկել է, աշխատանքներն ընթացքի մեջ են։
Արտաքին լուսավորության ցանցի բարելավման ծրագրի արժեքը 18 մլն 467 հազար դրամ է, գումարի 60 տոկոսը կտրամադրի պետությունը, համայնքի համամասնությունը 40 տոկոս է։
Կարծիքներ