Վահե Հակոբյանը մեկնել է Օդեսա՝ հանգստանալու
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր մեկնել է Հայաստանից։ ArmenaNews-ը հայտնում է, որ Վահե Հակոբյանը մեկնել է Օդեսա հանգստանալու։
Առնվազն զավեշտալի է, երբ իրար հերթ չտալով բերման են ենթարկվում «Հայաստան» դաշինքի անդամները, նրանցից ոմանք կալանավորվում են, ոմանք ձերբակալվում, շատերին մեղադրանք Է առաջադրվում, իսկ Վահե Հակոբյանը մեղմ ասած խաչ քաշելով բոլորի վրա մեկնում է իբրև թե հանգստանալու։
Այս օրերին ուժայինների կողմից բերման են ենթարկվել Վահե Հակոբյանի բազմաթիվ մտերիմներ, իսկ երեկ բերման է ենթարկվել Վահե Հակոբյանի կնոջ քույրը, բայց անգամ դա չխանգարեց, որ բոլորին «փուռը տալով» Վահե Հակոբյանը մեկնի երկրից ու ամենակարևորը՝ սեփական հաճույքների համար։
Կարծիքներ