Ալվեշն ուզում է բանտից հետո նոր դերով վերադառնալ ֆուտբոլ
Դանի Ալվեշը բանտից հետո պատրաստվում է վերադառնալ ֆուտբոլ նոր դերում: Գրում է Armsport.am-ը։
Բռնաբարության համար 4,5 տարվա ազատազրկման դատապարտված «Բարսելոնայի» նախկին պաշտպանը 1 միլիոն եվրոյի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել բանտից՝ մինչև դատավճռի վերջնական ուժի մեջ մտնելը։
Ինչպես հայտնում է Marca-ն՝ վկայակոչելով El País-ին, բրազիլացին համոզված է, որ կկարողանա նորից վաստակել ֆուտբոլով։ Այս մասին նա հայտնել է իր մերձավոր շրջապատին։ Ալվեշը վստահ է, որ իր կերպարը կմաքրվի դատավարության և բանտի հետ կապված պատմության ավարտից հետո:
Դանին հասկանում է, որ իր խաղային կարիերան ավարտված է, ուստի ցանկանում է վերադառնալ ֆուտբոլ այլ դերում։
Կարծիքներ