Տարածաշրջանային գերարագ զարգացումները. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Վերջին օրերին, ինչպես պարբերաբար լինում է, Սիրիայում կրկին շիկացել է իրավիճակը: Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական կառավարական ուժերը հրթիռային հարվածներ էին հասցրել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող գրոհայինների նավթի արտահանման բազային: Թուրքիան մի քանի անգամ հրապարակային կոչով դիմեց Ռուսաստանին, որպեսզի զսպի Ասադին: Դրան հետեւեց Թուրքիայի օդուժի հարձակումը Սիրիայի Այն Իսայի շրջանի Սայդա գյուղի մերձակայքում տեղակայված սիրիական դեմոկրատական ուժերի մաս կազմող քրդական աշխարհազորի դիրքերի վրա: Եթե Սիրիայի ռուս-թուրքական ձեւաչափում արձանագրվում են նման լարումներ եւ շիկացումներ, ապա օրինաչափորեն պետք է նույն սցենարով զարգացումների ռիսկերը բարձր գնահատվեն նաեւ Արցախի դեպքում: Այսպիսով, եթե Սիրիայում ռուս-թուրքական հավասարակշռության ձեւաչափը կարող է ճաքեր տալ, հետեւաբար, Հայաստանը «դատապարտված» է մեծ արագությամբ արդիականացնելու իր անվտանգության համակարգը՝ այն նորագույն սպառազինությամբ հագեցնելով եւ Ռուսաստանի հետ միասին ուժեղացնելով համատեղ զինված ուժերի համալիրը: Այն դեպքում, երբ Ադրբեջանի բանակը փաստացի սերտաճում է թուրքականի հետ, դրան հակազդելու ճանապարհին այլընտրանք չկա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ