Բայդենը պաշտպանում է այն կոնոնների փոփոխումը, որոնք թույլ են տալիս Սենատում ձգձգել քննարկումները
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտպանում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում քննարկումներ վարելու կանոնների փոփոխումը՝ խուսափելու համար դրանց դիտավորյալ ձգձգումից: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել Է ABC հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում, որը մասնակիորեն հրապարակվել Է մատի 16-ին:
Խոսքը վերաբերում Է այն հնարքին, որը կապված Է խորհրդարանական ամբիոնի զավթման հետ որեւիցե օրինագծի ընդունում թույլ չտալու նպատակով: Այդ պրակտիկան ամերիկյան քաղաքական բառապաշարում ստացել Է «ֆլիբուստիերություն» անվանումը: Երբեմն նման ընդդիամագործության մեկ սպառնալքը բավական Է հարցն օրակարգից հանելու համար:
Բայդենը խոսելով այդ պրակտիկայի մասին՝ նշել Է. «Հասել Է այն բանին, որ դժվարություններ են առաջանում դեմոկրատական համակարգի գործունեության հարցում»:
«Ես չեմ կարծում, թե անհրաժեշտ Է ոչնչացնել ֆլիբուստիերությունը, անհրաժեշտ Է անել այնպես, ինչպես եղել Է, երբ ես նախկին ժամանակներում առաջին անգամ հայտնվեցի Սենատում»,- հավելել Է դեմոկրատը:
Բայդենը Դելավերի նահանգից սենատոր Է եղել 1973 – 2009 թվականներին: Երկու կուսակցությունների ներկայացուցիչներն այժմ Սենատում վերահսկում են հավասար քանակությամբ տեղեր՝ 50-ական:
Սակայն քանի որ փոխնախագահի պաշտոնն զբաղեցնում Է դեմոկրատ Քամալա Հարիսը, նրա կուսակիցների մոտ ավտոմատ կերպով հայտնվում Է առավելություն: ԱՄՆ-ի փոխնախագահը Սենատի նախագահն Է եւ կարող Է քվեարկել, եթե այս կամ այն հարցը քննարկելիս օրենսդիրների դիրքորոշումները բաժանվել են հավասար: Այժմ որեւիցե նախաձեռնության շուրջը քննարկումների դադարեցման համար պահանջվում Է 100 սենատորներից 60-ի ձայնը:
Իսկ դեմոկրատներն ավելի վաղ առաջարկում Էին որոշումների ընդունում պարզ մեծամասնությամբ, ինչը կզրկեր ֆլիբուստիերության մարտավարությունն օգտագործելու հնարավորությունից: Հանրապետականները հանդես են գալիս դրա դեմ՝ նշելով քաղաքական ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ