Հայերի հասցեին հայհոյանքներ հնչեցրած ռուս տրանսգենդեր տիկտոկերը ձերբակալվել է

Հայերի հասցեին հայհոյանքներ հնչեցրած ռուս տրանսգենդեր տիկտոկերը ձերբակալվել է

Երևանի Զաքյան փողոցում գտնվող «Վայբ» սրճարանում ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը, «Տիկ Տոկ» հարթակում դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել է նաև հայերին, վիրավորել նրանց, որից հետո 6-7 երիտասարդ մուտք են գործել սրճարան և հարվածներ հասցրել վերջինիս:

ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ հունվարի 26-ին նշված անձին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են և ներկայացրել Քննչական կոմիտե:

«Այս պահին ձերբակալված է, գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում»,- ասացին նախարարությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում