ԱԻՆ փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության` հրդեհների ներթափանցումը կանխելու համար։
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության: Ըստ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետ Արմեն Գևորգյանի, կապված սահմանային հրդեհների հետ` սահմանամերձ գոտիներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն: Խոտածածկ և անտառապատ տարածքներում անցկացվելու է մշտադիտարկում, որպեսզի սահմանակից պետությունների տարածքներում առաջացող հրդեհները չներթափանցեն ՀՀ տարածք:
Կարծիքներ