Բալթյան երկրների ղեկավարները հրաժարվել են հանդիպել Վրաստանի վարչապետին
Լիտական 15min թերթի աղբյուրները հաստատել են, որ Լիտվան ու Բալթյան մյուս երկրները որոշել են չընդունել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, որը նախատեսում էր պաշտոնական այցով մեկնել տարածաշրջան։ Բալթյան երկրների կառավարությունները նշել են, որ այցը հետաձգելու վերաբերյալ Թբիլիսիի խնդրանքը մերժել են, քանի որ Վրաստանը հրաժարվել է պատժել հուլիսի 5-ին ԼԳԲՏ ակտիվիստների ու լրագրողների վրա հարձակված անձանց։
15min-ը գրում է, որ այդ օրը բռնության զանգվածային գործողություններն առաջացրել են Բալթյան երկրների առաջնորդների զայրույթը։ Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Tbilisi Pride երթի օրը տուժել էին լրատվամիջոցների 50 աշխատակիցներ, իսկ օպերատոր Լեքսո Լաշկրավան ծեծից հեոո մահացել էր։
Ղարիբաշվիլիին չընդունելու որոշումը կապված է նաև իշխող Վրացական երազանք կուսակցության կողմից քաղաքական ճգնաժամի կարգավորման համաձայնագրից դուրս գալու հետ։ Փաստաթուղթը ստորագրվել էր Եվրամիության ղեկավար Շարլ Միշելի միջնորդությամբ, բայց հուլիսի վերջին իշխանությունները հայտարարել էին այն չեղարկելու մասին։
Ավելի վաղ վրացական կառավարական պատվիրակությանը հրաժարվել էին ընդունել նաև Վաշինգտոնում։
Կարծիքներ