Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ջիբրալթարում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնության 5000 մ վազք մրցաձևում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մկրտչյանը 1500 մ վազքում էլ ցույց է տվել երկրորդ արդյունքը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գոռ Հովակիմյանը հեռացատկում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 7,59 մ արդյունքով: Կանանց թիմի կազմում արծաթե մեդալակիր է դարձել Էլլադա Ալավերդյանը՝ հանդես գալով 800 մ վազքում: Հեռացատկորդ Յանա Սարգսյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը (200 մ) և Միլենա Գրիգորյանը (400 մ) արժանացել են բրոնզե մեդալներին: Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև փոխանցավազքում:
8 երկրների թիմերի պայքարում Հայաստանի կանանց թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում ընդգրկված են եղել Գայանե Չիլոյանը, Մարիաննա Բաղյանը, Լիլիթ Հարությունյանը և Միլենա Գրիգորյանը: Հայաստանի աթլետիկայի հավաքականը հունիսի 6-ից ուսումնամարզական հավաք է անցկացրել Փարիզում:
Կարծիքներ