Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանում է
Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին:
Վահան Քերոբյանն այսօր մասնակցել է ցուցահանդեսի գլխավոր պլենար նիստին, որը կրում էր «Ճկուն արտադրությունից մինչեւ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում.նոր հեռանկարներ» խորագիրը:
Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ԷՆ Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը եւ ԷՆ Արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։
Այցի շրջանակում նախատեսված են մի շարք գործարար և պաշտոնական հանդիպումներ:
Կարծիքներ