Ղարաբաղ են ուղեւորվել ՌԴ հակաականային ստորաբաժնման ծառայողները, մեծ քանակությամբ նոր տեխնիկա

Ղարաբաղ են ուղեւորվել ՌԴ հակաականային ստորաբաժնման ծառայողները, մեծ քանակությամբ նոր տեխնիկա

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Լեռնային Ղրաբաղ են ուղեւորվել միջազգային հակաականային ստորաբաժանումները, հայտնում է РИА Новости-ն:

«ՌԴ օդատիեզերական ուժերի  Ан-124, Ил-76 եւ Ту-154 ինքնաթիռներով մերձմոսկովյան Չկալովսկի աերոդրոմից ստորաբաժանումներ, տեխնիկա եւ զենք, ինչպես նաեւ հատուկ ստորաբաժանման շներ են դուրս բերվել՝ ուղեւորվելու համար Լեռնային Ղարաբաղ՝ հատուկ խաղաղապահ գործողությունների մասնակցելու համար»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Երեւան են ժամանել 100 զինծառայողներ, 13 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա՝ ներառյալ Уран-6 հակաականային համակարգեր, զրահամեքենաներ եւ զրահափոխադրիչներ: Ըստ ՌԴ ՊՆ-ի, անձնակազմն ու տեխնիկան ուղեւորվել են Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով եւ տեղ հասնելուն պես անցնելու են սակրավորական աշխատանքների իրականացմանը, ականապատ տարածքների ականազերծմանը Ղարաբաղի տարածքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում