Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ դատարանը վարչական հսկողություն կիրառեց

Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ դատարանը վարչական հսկողություն կիրառեց

Դատարանը բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողությունը կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

 

Հիշեցնենք՝ ՔԿ-ից ավելի վաղ հայտնել են՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հակոբյանը տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ:

 

Նրա նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) (3 դրվագ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում