Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք. պաշտպան

Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք. պաշտպան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է և այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին երկու ամսով կալանավորելու որոշումը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր երեկ՝ հուլիսի 16-ին:

Գորիսի քաղաքապետը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելը), ՀՀ ՔՕ 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով), ՀՀ ՔՕ 38-154 հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը կազմակերպելը կամ օժանդակելը):

Առուշանյանը փոխկապակցված է Քարահունջի համայնքապետի հետ առնչվող գործին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում