ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի օրակարգերը գագաթնաժողովից առաջ չեն համընկնում
Մոսկվայի եւ Վաշինգտոնի օրակարգերը նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպման նախաշեմին չեն համընկնում, սակայն Ռուսաստանը պատրաստ Է արձագանքել Վաշինգտոնի կողմից բոլոր հարցադրումներին: Այդ մասին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի օրակարգերը չեն համընկնում: Բայց մենք ավանդաբար պատրաստ ենք արձագանքել ամերիկյան կողմի բոլոր հարցադրումներին: Ցավոք, հանդիպական պատրաստակամությունը անհամեմատ ավելի պակաս եւ հազվադեպ Է դիտվում»,-մայիսի 31-ին ասել Է Ռյաբկովը: Այսպես Է նա պատասխանել այն հարցին, թե Մոսկվան պատրաստ Է արդյոք առաջիկա գագաթնաժողովում քննարկել մարդու իրավունքները: Ավելի վաղ Բայդենը հայտարարել Էր, որ կցանկանար այդ թեման քննարկել Պուտինի հետ:
«Ամերիկացիները պետք Է ելնեն այն բանից, որ Մոսկվայից մի ամբողջ շարք ազդակներ,- ես այս դեպքում չեմ խոսում բարձր մակարդակի հանդիպման մասին, ես չգիտեմ, թե այն ինչպես կանցնի,- Մոսկվայից մի ամբողջ շարք ազդակներ անհարմարավետ կլինեն նրանց համար, այդ թվում՝ առաջիկա օրերին»,-ընդգծել Է Ռյաբկովը: Պուտինի հետ Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնեւում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ