Սեւանա լճում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել. ԱՆ
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Սևանա լճի տարածքում իրականացվել է թունաբանական հետազոտություններ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։
Չնայած դրան, ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:
Դրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։
Առողջական խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է լինել ուշադիր, արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա և այլ ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված ջրի որակի դիտարկումը շարունակվում է»։
Կարծիքներ