Տղամարդը ձերբակալվել է՝ 12-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

Տղամարդը ձերբակալվել է՝ 12-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

2021թ. հունիսի 12-ին Սյունիքի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել

մասին,

որ

անհայտ

անձը,

2021թ.

հունիսի

11-ից

12-ն

ժամանակահատվածում, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցի միջոցով իր 12-ամյա

աղջկա հետ շփման ժամանակ, կիսամերկ վիճակով տեսանկարել է նրան և այն

հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է գումար:

Հաղորդման

հիման

վրա

նյութերի

նախապատրաստման

ընթացքում

պարզվել

են

դեպքի

մի

շարք

հանգամանքներ,

այդ

թվում՝

ենթադրյալ

հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Պարզվել է, որ 32-ամյա տղամարդը տասնչորս տարին չլրացած՝ 26.01.2009թ.

ծնված

աղջնակի

նկատմամբ,

էլեկտրոնային

հաղորդակցության

կիրառմամբ, պարբերաբար՝ 2021թ. հունիսի 11-ից մինչև հունիսի 12-ն ընկած

ժամանակահատվածում, կատարել է անառակաբարո գործողություններ:

Մանսավորապես՝ տղամարդը,

թաքցնելով իր իրական տվյալներն ու

նպատակը,

«ՏիկՏոկ»

սոցիալական

ցանցում

գրանցված

էջով,

ժամանակահատվածում՝ օրվա տարբեր ժամերին,

խաբեությամբ աղջնակից

պահանջել է մերկանալ,

համբուրվել անչափահաս եղբոր հետ, այդ ամենը

լուսանկարահանել ու տեսանկարահանել և ուղարկել իրեն. երեխան կատարել է

իրենց պահանջվածը, որից հետո իր կիսամերկ լուսանկարներն ու կատարված

տեսագրությունները «Ինստագրամ», «Վայբեր» հավելվածների միջոցով ուղարկել

է տղամարդուն: Վերջինս, երեխայի մասին արատավորող տեղեկություններ 

հրապարակելու սպառնալիքով, աղջնակի հորից պահանջել է գումար,

որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում

գրանցված իր էջում հրապարակել է երեխայի կիսամերկ նկարը, իսկ պահանջած

գումարն ստանալուց հետո ջնջել է հրապարակումը։ Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ։ 12- ամյա աղջնակը և վերջինիս հայրը ճանաչվել են տուժող և հարցաքննվել:  Ձեռնարկված քննչական գործողությունների Կապանի բաժնի աշխատակիցների հետ միջոցառումների արդյունքում 32-ամյա տղամարդը

ձերբակալվել է՝ շորթում և անառակաբարո գործողություններ կատարելու

կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝

դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ: 

Ծանուցում.  

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ

քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`

օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ նաև Տելեգրամում