«Ինտեր»-ը Սերիա Ա-ի նախավերջին տուրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Լացիո»-ի հետ
Իտալիայի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լացիո»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Լացիո»-ն առաջինը բացեց հանդիպման հաշիվը: 32-րդ րոպեին գոլն իր ակտիվում գրանցեց Կամադան:
«Ինտեր»-ին հաջողվեց խուսափել պարտությունից հանդիպման վերջին րոպեներին: 87-րդ րոպեին գոլը խփեց Դումֆրիսը:
«Ինտեր»-«Լացիո»` 1:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 64-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ինտեր»-ին հանձնվեց այս մրցաշրջանի չեմպիոնական Սկուդետոն:
Միլանյան ակումբը Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր ժամանակից շուտ:
Առաջնության վերջին տուրում «Ինտեր»-ը կխաղա «Վերոնա»-ի հետ: Այդ խաղը կկայանա մայիսի 25-ին:
Կարծիքներ