Գվարդիոլա. Կնախընտրեի, որ մենք խաղայինք ՉԼ կիսաեզրափակչում

Գվարդիոլա. Կնախընտրեի, որ մենք խաղայինք ՉԼ կիսաեզրափակչում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակչի մասին, որում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու Դորտմունդի «Բորուսիան»։ Հանդիպումը կկայանա հունիսի 1-ին։ Գրում է Armsport.am-ը։

«Ես կնախընտրեի, որ մենք խաղանք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Բայց շնորհավորում եմ երկու թիմերին էլ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ, թեև կիսաեզրափակիչ դուրս եկած մյուս թիմերը՝ «Բավարիան» և ՊՍԺ-ն, իսկապես լավ խաղացին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է City Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի խաղարկությունը լքել է քառորդ եզրափակիչ փուլում, որտեղ մրցում էր Մադրիդի «Ռեալի» հետ։ Այս թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով։ Պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը» դարձյալ ոչ-ոքի են խաղացել՝ 1։1 հաշվով, սակայն մադրիդյան ակումբն ավելի ուժեղ է գտնվել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (3։4)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում