Այսօր դու՛ք եք հաղթել, հայեր ջան. «Նոա» ՖԱ նախագահ Վարդգես Վարդանյան

Այսօր դու՛ք եք հաղթել, հայեր ջան. «Նոա» ՖԱ նախագահ Վարդգես Վարդանյան

Հոլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ տոնած «Նոայի» պատմական հաղթանակից հետո ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը կիսվել է իր տպավորություններով։ «Այսօր դու՛ք եք հաղթել, հայեր ջան, Դու՛ք եք հավատացել: Ձմռանը՝ շատ ուշ ժամի, մարզադաշտը լեփ-լեցուն էր: Տղաները պարզապես իրագործեցին ձեր հավատը: Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում, մեր թիմին՝ ավելի շատ աշխատել:

«Նոայի» հաղթանակն ավելացրեց Հայաստանին +0.500 միավոր, և մենք հիմա 33-րդ տեղում ենք: Այս հորիզոնականը պահպանելու դեպքում Հայաստանի Գավաթակիրն առաջին անգամ կսկսի ճանապարհը Եվրոպա լիգայից: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Միասին դեռ շատ ենք այսպիսի օրեր վայելելու, որովհետև դուք եք այդպես ուզում ու հավատում մեզ: Առա՛ջ Աստված, Առա՛ջ Հայաստան, Առա՛ջ «Նոա»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում