Քանի ապօրինի շինություն է քանդվել Երեւանում հունիսի 23-ին եւ որտեղ. Ներկայացնում է քաղաքապետը (տեսանյութ)

Քանի ապօրինի շինություն է քանդվել Երեւանում հունիսի 23-ին եւ որտեղ. Ներկայացնում է քաղաքապետը (տեսանյութ)

Ամփոփենք ապօրինի շինությունների քանդման՝ երեկվա աշխատանքները. հունիսի 23-ին Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաեւ Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում: Մի շարք դեպքերում կառույցների սեփականատերերը ընդառաջ են գնում՝ սեփական միջոցներով քանդելով ապօրինի կառույցները:

Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են»:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում