Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը իրավունք ստացավ մասնակցելու ՕԽ ազատ ծրագրին

Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը իրավունք ստացավ մասնակցելու ՕԽ ազատ ծրագրին

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը հաղթահարել է Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերի որակավորման փուլը:

Կարճ ծրագրում հայ գեղասահորդները փայլուն ելույթով վաստակել են 66.27 միավոր, ապահովել առնվազն 16-րդ հորիզոնականը և իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

Ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին:

 

Հիշեցնենք՝ Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում:

Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում:

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը,  Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը նվաճել է գեղասահքի զույգերի առաջին օլիմպիական ուղեգիրը ՀՀ անկախության շրջանում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում