Տավուշի մարզպետարանից հերքում են Ոսկեպարում հայկական դրոշը հանելու մասին լուրերը
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ Ոսկեպարում հայկական դրոշը հանվել է և տեղը բարձրացվել է ադրբեջանական դրոշը։
InfoPort.am-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վալեր Օրդյանի հետ պարզելու լուրի իսկությունը։
Օրդյանը հերքեց տարածված լուրը ասելով, որ այն սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի։
Կարծիքներ