Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է ՏԿԵՆ-ի հետ Արմավիրում ոռոգման ջրի խնդրի լուծման համար
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն անդրադարձավ ջրի սակավության խնդրին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ ջրային ռեսուրսների փոքր-ինչ սակավություն, իրոք, առկա է: «Երկրորդը, Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:
Դիտարկմանը, որ Արմավիրի մարզում ոռոգման ջրի պակաս կա, գյուղացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում, Քերոբյանը նշեց, որ տեղյակ է խնդրին: Համատեղ աշխատում են Տարածքային կառավարման նախարարի հետ, որպեսզի հարցը լուծվի:
Կարծիքներ