ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին
Մայիսի 17-21-ը Եվրոպայի խորհրդարանում ընթացող լիագումար նիստի շրջանակներում այսօր քննարկում է եղել Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների թեմայով։ Ադրբեջանի գործողությունները դատապարտող և հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչով հանդես են եկել Եվրախորհրդարանում Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Լիտվայի և այլ երկրների պատգամավորները։
Մի քանի ժամ տևած քննարկումներից հետո Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունել է բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։
Կարծիքներ