Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Մոնրեալի մրցաշարում
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնրեալի Մասթերսի առաջին շրջանում հաղթել է կանադացի Գաբրիել Դիալոյին։ Գրում է Armsport.am-ը։
Հանդիպումն ավարտվել է 6:4, 6:4 հաշվով։
Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 29 րոպե։
Աշխարհի 22-րդ ռակետ Խաչանովը երկրորդ տուրում կխաղա Մաքենզի Մակդոնալդ-Մատեո Արնալդի հանդիպման հաղթողի հետ։
Կարծիքներ