Ջոկովիչը պարտվել է աշխարհի 293-րդ ռակետին
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց Բրիսբենի ATP-250 մրցաշարի քառորդ եզրափակիչում:
Տարվա առաջին մրցաշարում` Բրիսբենի ATP-250 մրցաշարի քառորդ եզրափակչում, Նովակ Ջոկովիչը մրցում էր աշխարհի 293-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Ռայլի Օպելկայի հետ:
Մոտ 2 ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչը զիջեց երկու սեթում` 6:7, 3:6 հաշվով:
Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 766 հազար դոլար է։
Կարծիքներ