Մեծ հարգանք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ, նա իսկական պրոֆեսիոնալ է. Սարավի
Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը նվաճած, 97 կգ քաշային կարգում հանդես եկող իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավին եզրափակիչ գոտեմարտից հետո տեղի ունեցած ասուլիսում խոսել է իր մրցակցի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանի մասին:
«Այս հաղթանակն այնքան քաղցր է ինձ համար: Վերջապես կարողացա հաղթել նրան՝ երեք պարտություններից հետո: Մեծ հարգանք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ, նա իսկական պրոֆեսիոնալ է»,- ասել է Սարավին:
Արթուր Ալեքսանյանը չէր ներկայացել ասուլիսին:
Հիշեցնենք՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում վաստակեց փոխչեմպիոնի տիտղոսն ու արժանացավ արծաթե մեդալի:
Մեդալների հանձնման արարողության ժամանակ Ալեքսանյանը ստացել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալն ու հանել այն կրծքից:
Կարծիքներ