Պուտինը և Ալիևը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հրապարակված հաղորդագրության մեջ:
«Նախագահները մտքեր են փոխանակել հուլիսին ադրբեջանա-հայկական պետական սահմանում իրավիճակի սրման մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխումը», - ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:
Կարծիքներ