Զոհվածների աճյունների որոնումները ժամանակավոր դադարեցվել են տեղացած ձյան պատճառով
Արցախում եղանակային անբարենպաստ պայմանների, տեղացած առատ ձյան պատճառով մարտի 8-ից ժամանակավոր դադարեցվել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ տեղացած ձյան պատճառով մարտի 9-ին ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու:
«Որոնումները կշարունակվեն եղանակային պայմանների ընձեռած առաջին իսկ հնարավորության դեպքում»,-նշում են Արցախի ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:
Կարծիքներ