Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ:
Նա շնորհավորել է երկու հարևան երկրին ու ժողովուրդներին այս կարևոր իրադարձության առթիվ:
Այս մասին ասվում է Իրանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Իրանը միշտ ողջունել է խաղաղության, հաշտեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում, հատկապես իր հարևանների միջև՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- ասվում է Փեզեշքիանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության տեքստում:
Կարծիքներ