Գետահովիտի արտադրամասում Իջևանի ոստիկանները մոտ 80 խմ ապօրինի փայտանյութ են հայտնաբերել. տեսանյութ
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, նոյեմբերի 10-ին այցելել են Գետահովիտ գյուղի փայտամշակման արտադրամաս, որտեղհայտնաբերվել են փայտամշակման երեք հաստոց, 20 խմ հաճարենու կողահատ տախտակ, իսկ արտադրամասին կից չորանոցներում՝ 30 խմ սոճենու, մոտ 6 խմ հացենու և 24 խմ հաճարենու տախտակներ։Արտադրամասի տերը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, սակայն ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Իրավապահները կազմել են անհրաժեշտ արձանագրություններ։Հանգամանքները պարզվում են:Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ