Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնել
Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Masters մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը, Էրիկ Գասպարյանը, Հովիկ Հայրապետյանը:
Այժմ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 3 միավոր, Սամվել Տեր-Սահակյանն ունի 2,5 միավոր:
Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին և կեզրափակվի մայիսի 13-ին:
Կարծիքներ