Ռիկոյին թույլ են տվել վերադառնալ մարզումներին
Ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոյին թույլատրել են մարզվել վիրահատությունից հետո։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսը X սոցիալական ցանցում:
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբի դարպասապահը կկարողանա թիմին միանալ ապրիլի վերջին մարզմանը։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռիկոն հոսպիտալացվել էր 2023 թվականի մայիսին։ Դարպասապահը գլխի վնասվածք էր ստացել ձիուց ընկնելուց հետո։ Ռիկոն գլխուղեղի արյունազեղում էր ստացել, ինչի հետ կապված նրան բժշկական ազդեցությամբ կոմայի մեջ էին դրել: Սակայն որոշ ժամանակ անց ֆուտբոլիստի վնասվածքը վիրահատական միջամտություն պահանջեց։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնում էին, որ ֆուտբոլիստի վիճակը բարելավվել է։
Կարծիքներ