Դոնբասում հակամարտության վերսկսումը ռիսկեր է պարունակում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Դոնբասում իրավիճակի լարման մասին լուրերը սկսեցին շրջանառվել արցախյան վերջին պատերազմում հրադադարի հաստատումից անմիջապես հետո: Նախ Թուրքիան տարբեր հարթակներով ակնարկեց Ղրիմի թուրքական պատկանելության մասին: Այնուհետեւ շրջանառվեցին Ուկրաինայում զարգացումների հնարավոր սցենարներ, ըստ որոնց՝ այդ երկրի զինված ուժերը կփորձեն Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնել եւ արդյունքներ գրանցելու դեպքում նույն սցենարը կկիրառեն նաեւ Ղրիմում: Միանշանակ է, որ Լուգանսկում եւ Դոնեցկում ռազմական գործողությունների վերսկսումը կավելացնի նաեւ արցախյան հակամարտության գոտու ռիսկերը, քանի որ դրանք, անկասկած, շեղելու են Ռուսաստանի ուշադրությունն այս տարածաշրջանից: Մյուս կողմից էլ՝ չպետք է բացառել վարկածը, որ Արցախում հակամարտության վերսկսումը եւ Ուկրաինայի ակտիվացումը մեկ շղթայի օղակներն են, ինչով ուժեղացվում են ճնշումները ՌԴ-ի դեմ: Սա արվում է վերջինիս նկատմամբ տնտեսական աննախադեպ պատժամիջոցների կիրառման պայմաններում: Ստեղծված իրավիճակում եւ Ադրբեջանից չդադարող ծայրահեղական հայտարարությունների պայմաններում հայկական երկու պետությունները պետք է դիտարկեն տարածաշրջանային բոլոր հնարավոր զարգացումների սցենարները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ