Քննարկվել են Լոնդոնի և Երևանի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները ներդրումային և մշակութային ոլորտներում

Քննարկվել են Լոնդոնի և Երևանի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները ներդրումային և մշակութային ոլորտներում

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մարտի 11-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Ալդերման Վինսենտ Քիվենիի հետ:

 

«Քանի որ քաղաքապետ Քիվենին Մեծ Բրիտանիայի ֆինանսական և մասնագիտական ծառայությունների միջազգային դեսպանն է, ՀՀ դեսպանը հանդիպմանը քննարկել է Լոնդոնի և Երևանի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները կանաչ էներգիայի, ֆինանսատնտեսական, ներդրումային և մշակութային ոլորտներում»,- ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում