Փակվում է... իրավական սողանցքը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Փակվում է... իրավական սողանցքը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Հանրապետությունում հատկապես վերջին տարիներին հետեւողական պայքար է գնում ապօրինի անտառհատումների դեմ: Ոլորտի լիազոր մարմինը բացահայտում է զգալի թվով նման խախտման դեպքեր եւ, քանի որ շրջակա միջավայրին հասցված վնասները սովորաբար գերազանցում են 200 հազար դրամը, այդ գործերը փոխանցվում են իրավապահ մարմիններին: Սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ կազմակերպությունները բազմիցս ահազանգել են, որ այդ քրեական գործերով բազմաթիվ արդարացման դատավճիռներ են կայացվում: ՀՀ անտառային օրենսգրքում սահմանված չէ ծառ հասկացությունը, իսկ բառարաններում տրված բնորոշման համաձայն՝ ծառը բազմամյա բույս է, որն ունի բնափայտի ամուր բուն եւ բնի վրա ճյուղերի ու տերեւների պսակ: Ստացվում է, որ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված իրավանորմի դիսպոզիցիայում նշված «ծառեր տեղափոխել» եզրույթը չպետք է նույնացնել վառելափայտի, շինափայտի կամ փայտանյութի հետ, քանի որ վերջինները չունեն ծառի բնորոշմամբ նշված հատկանիշները, եւ այդ հիմքով պատասխանատվությունից ազատվում էին ապօրինություն անողները»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում