Ռոյսը համաձայնեցրել է պայմանագիրը նոր ակումբի հետ
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա ֆուտբոլստը որոշել է կարիրան շարունակել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսիի» կազմում։
Ռոմանոյի խոսքերով, կողմերը 1,5 տարվա պայմանագիր կկնքեն՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Նշենք, որ Մարկո Ռոյսը «Լոս Անջելես Գելեքսիին» կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: Transfermarkt-ը գերմանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։
Կարծիքներ