Ռուստամ Բադասյանը կգործուղվի Վրաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին 2023 թվականի հունիսի 26-30-ը կգործուղվի Վրաստան (Թբիլիսի):
Որոշման մեջ ասված է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին 2023 թվականի հունիսի 26-30-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության կողմից կազմակերպվող 27-րդ ընդհանուր համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ռուստամ Բադասյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:
Կարծիքներ