Իտալիան կարող է իր խոսքն ասել Եվրոյում․ Դոնարումա
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման պատասխանել է ֆուտբոլի Եվրոպայի առաջիկա առաջնության ֆավորիտների մասին հարցին։
«Որոշ թիմեր, անկասկած, շատ ուժեղ են: Օրինակ՝ Ֆրանսիան ու Անգլիան։ Բայց Իտալիան նույնպես կարող է ասել իր խոսքը: Գրում է Armsport.am-ը։
Կարծում եմ՝ նման մրցաշարում ֆավորիտներ չկան։ Այստեղ պայքարելու բան կա, այնպես որ մենք գնում ենք Եվրո, որպեսզի ցույց տանք մեզ ու դուրս գանք եզրափակիչ»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Կարծիքներ