ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր. ՊՆ

ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր. ՊՆ

5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են մարտական հենակետեր, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

ՏԻՄ ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայության իրականացման պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, հայտնել իրենց պատրաստակամությունն անհրաժեշտության դեպքում աջակցելու զորամիավորմանը։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում