Անրին խոսել է Հոլանդի թերության մասին

Անրին խոսել է Հոլանդի թերության մասին

Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ և Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է այն մասին, թե ինչը պետք է բարելավի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ հակառակորդ պաշտպանների դեմ պայքարում։ Գրում է Armsport.am-ը։

«Մի բան, որ նա այնքան էլ լավ չի անում, այն է, որ նա միշտ ուս ուսի տված կանգնած է պաշտպանի հետ, որպեսզի կարողանա վերահսկել նրան: Նման պինդ խաղով Հոլանդի համար դժվար է գնդակի համար մենամարտում հաղթելը։ Եթե ​​հեռանաս պաշտպանից, կարող ես հանգիստ տիրել գնդակին, ծածկել այն քո մարմնով, և հետագայում ամեն ինչ կախված կլինի խաղացողի վարպետությունից, բայց պաշտպանն այլևս չի կարողանա քեզ ստիպել սայթաքել կամ գրկել»,- Անրիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում