Ուկրաինայի ԱԳՆ-ն քննադատել է ուկրաինական Boeing- ի կործանման պատճառների մասին Իրանի հաշվետվությունը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան քննադատել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության զեկույցը՝ ուկրաինական Boeing- ի կործանման պատճառների մասին: Նախարարի ուղերձը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում:
«Այն, ինչ մենք այսօր տեսանք հրապարակված զեկույցում, ոչ այլ ինչ է, քան ցինիկ փորձ` թաքցնելու ինքնաթիռի կործանման իրական պատճառները: Մենք թույլ չենք տա Իրանին թաքցնել ճշմարտությունը, թույլ չենք տա խուսափել այս հանցագործության համար պատասխանատվությունից», -հայտարարել է Կուլեբան:
Ըստ նրա, իրանական հետաքննությունը եղել է կողմնակալ, զեկույցում ներկայացվել են ընտրողական ապացույցներ, իսկ արված եզրակացությունները՝ խաբուսիկ են:
Ավելի վաղ, Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը վերջնական զեկույցն էր հրապարակել 2020 թվականի հունվարին ուկրաինական Boeing ինքնաթիռի կործանման պատճառների մասին: Զեկույցում ողբերգության հիմնական պատճառը հակաօդային պաշտպանության համակարգի օպե «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» -ի «Boeing 737» -ը վթարի է ենթարկվել 2020 թվականի հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց: Արդյունքում զոհվեց 176 մարդ: Ավելի ուշ Իրանի իշխանությունները խոստովանեցին, որ ինքնաթիռը սխալմամբ խփվել է Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից:
Կարծիքներ