Բրյուսելն ու Վաշինգտոնն արձագանքել են Մյանմայում տեղի ունեցած սպանություններին

Բրյուսելն ու Վաշինգտոնն արձագանքել են Մյանմայում տեղի ունեցած սպանություններին

ԵՄ-ն և Սպիտակ տունը փետրվարի 28-ին հայտարարել են Մյանմայի նոր ղեկավարության նկատմամբ հավելյալ միջոցառումների մասին՝ կապված ցուցարարների սպանությունների հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկ օրում 18 մարդ է սպանվել։

Այսպիսով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Twitter-ում հայտարարել է, որ Եվրոպական միությունն աջակցում է Մյանմայի ժողովրդին և պատրաստ է ընդունել միջոցառումներ՝ կրակոցները դադարեցնելու համար։

«Մյանմայի զինվորականները պետք է դադարեցնեն խաղաղ ցույցերի դաժան ճնշումը, ինչի հետևանքով շատ մարդիկ են սպանվել կամ վիրավորվել, ըստ այդմ՝ ակնհայտորեն անտեսվել են միջազգային իրավունքի նորմերը։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ ԵՄ-ն վճռակորեն աջակցում է Մյանմայի խիզախ ժողովդրին և կընդունի պատասխան միջոցառումներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պատասխան միջոցառումների մասին հայտարարել է նաև ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«ԱՄՆ-ն անհանգստացած է խաղաղ ցուցարարների նկատմամբ Մյանմայի անվտանգության ուժերի կողմից կիրառված բռնությամբ։ Մենք պատրաստում ենք հավելյալ գործողություններ՝ ստիպելու պատասխանատուներին վճարել բռնության և վերջերս տեղի ունեցած հեղաշրջման համար»,-նախազգուշացրել է Սալիվանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում