Բաց նամակ Նաիրա Զոհրաբյանին
Բաց նամակ Նաիրա Զոհրաբյանին .....
Տիկին Նաիրա այսօր անսպասելի հոդված կարդացինք, որը գրված էր Ձեր կողմից ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին: Սա մեծ տարակուսանք առաջացրեց մեզ մոտ։ Նախ պետք է նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը շատ կիրթ մարդ է` կրթված ԽՍՀՄ ռազմական 3 բուհերում, այդ թվում նաև Ռուսաստանի գլխավոր շտաբի ակադեմիան ավարտած Սովետական բանակի սպա է։ Եթե նա հայտարարել է, թե Ադրբեջանն ում շունն է, որ մեզ հաղթի` բոլորս ենք այդ կարծիքին եղել, հիմա էլ ենք այդ կարծիքին։ Բայց չէ՞ որ բոլորս, այդ թվում նաև Դուք գիտեք, որ մեզ վրա հարձակվել են Թուրքիան և Ադրբեջանը, որոնց օժանդակել են Սիրիայի և Աղվանստանի ահաբեկչական խմբավորումները և Պակիստանը: Հարգելի տիկին Զոհրաբյան այդ ամենին նաև նպաստեց Հայաստանի ներքաղաքական խժդժուկները։ Մենք չենք կարծում, որ այս ամենի մասին Դուք չգիտեիք և մեզանից պետք է իմանաք։ Ուստի Վիրահայերի միասնություն ՀԿ իր տասնյակ հազարավոր անդամներով հանդերձ կոչ է անում Ձեզ `զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և հույս ունենք, որ Ձեզ կարգի կհրավիրի Ձեր իսկ կուսակցության ղեկավարը։ Վիրահայերի միասնություն ՀԿ նախագահություն:
Կարծիքներ