Ռուստամ Բաքոյանը Իրաքում ՀՀ դեսպանի հետ այցելել է Սինջարի եզդիների փախստականների ճամբար
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի և «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դնայի հետ այցելել է Լալեշ և հանդիպում ունեցել տեղի եզդիական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։
«Այցելել ենք նաև Սինջարի եզդիների փախստականների ճամբար, զրուցել ճամբարի ղեկավարների հետ, ծանոթացել առկա խնդիրներին և հետագա ակտիվ համագործակցության հետ կապված նախնական որոշակի համաձայնություններ ձեռք բերել»,- գրել է Բաքոյանը:
Կարծիքներ