Սթիվ Թաշչյանը կմիանա «Միլանի» մարզչական թիմին
Հայ մասնագետ Սթիվ Թաշչյանը կդառնա իտալական «Միլանի» նոր «արդյունավետության մենեջերը». այս մասին գրում Է «La Repubblica»-ն:
Մասնագետը մարզիչ Ստեֆանո Պիոլիի շտաբին կմիանա արդեն այս ամռանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նրա ընտրությունը կատարվել է վերջին տարիներին թիմի ներսում ստացած բազմաթիվ վնասվածքների դեմ պայքարելու համար:
Ակումբի սեփականատեր Կարդինալեի ավագ խորհրդական Զլատան Իբրահիմովիչը մեկն է եղել այն մարդկանցից, որոնք պնդել են Թաշչյանի թեկնածությունը: Թիմի խաղացողներ Յունուս Մուսան և Քրիստիան Պուլիշիչը նրան լավ են ճանաչում նաև ազգային հավաքականում աշխատանքից:
Թաշչյանն աշխատել է «Կոլամբուս Կրյուում», «Էվերթոնում», ինչպես նաև ԱՄՆ-ի հավաքականում:
Կարծիքներ