ՀՀ վարչապետն աղաղակող ապատեղեկատվություն է համարում Հայաստանի կողմից ՌԴ-ին СУ-30СМ ինքնաթիռներ տրամադրելու լուրը
Հայաստանի ունեցած 4 հատ СУ-30СМ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները ՀՀ ներկրվելու օրից երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության մարտի 31-ի նիստում:
«Արեւմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն իր ունեցած 4 հատ СУ-30СМ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Սա, իհարկե, աղաղակող ապատեղեկատվություն է եւ մեր СУ-երը Հայաստան ներկրվելու օրից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա գնահատմամբ՝ երբեմն էական դերակատարում են ունենում նման fake news-երը այն համատեքստում, որ Ադրբեջանը ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակության ձեւավորման քաղաքականություն՝ դրանով փորձելով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել:
Կարծիքներ