«Կռիշը» Սերժից, փողը՝ Միշիկից. Արման Թաթոյանը վարչապետ է ուզում դառնալ
Արմատական ընդդիմադիրները իշխանափոխությանը միտված փողոցային պայքարից տապալումից հետո սկսել են նախապատրաստվել 2026֊ին սպասվող խորհրդարանական ընտրություններին: Քայլեր են ձեռնարկվում վարչապետի ընդդիմադիր թեկնածուի ընտրության հարցում: Քաղաքական կուլիսային պրոցեսներից զերծ չի մնացել նաև վաղուց պարապ մնացած Սերժ Սարգսյանը, ում ընտրությունը կանգ է առել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի վրա:
Որոշվել է, որ 2026֊ի ընտրություններին հենց Թաթոյանը կդառնա Սերժ Սարգսյանի սրտի վարչապետի թեկնածուն: Թաթոյանի քաղաքական «կռիշը» կապահովի Սերժ Սարգսյանը, իսկ փողը՝ Սերժ Սարգսյանի խոհանոցային փեսան Միշիկը:
Ի դեպ, դեռ երեկ համացանցում լուր տարածվեց, որ Թաթոյանը կուսակցություն է բացում: Թերևս սա 2026-ի ընտրությունների նախապատրաստական աշխատանքներից է: Չնայած, որ Թաթոյանին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ Սերժի մյուս թեկնածուներին, օրինակ Արթուր Վանեցյանին:
medianews.site
Կարծիքներ