Պեդրին ապաքինվել է ազդրի վնասվածքից
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ապաքինվել է ազդրի մկանի վնասվածքից:
Նախօրեին ֆուտբոլիստը խաղադաշտում մարզվել է անհատական ծրագրով, սակայն դժվար թե կատալոնացիների մեկնարկային կազմում հանդես գա շաբաթ օրը կայանալիք Լա Լիգայի «Լաս Պալմասի» հետ խաղում:
Ընդ որում, մեծ հավանականությամբ, Պեդրին կմասնակցի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ՊՍԺ-ի հետ առաջին խաղին, որը տեղի կունենա ապրիլի 10-ին:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մարտի 3-ին Լա Լիգայի «Ատլետիկի» հետ խաղում:
Կարծիքներ