Լավրովը եւ Չավուշօղլուն մարտի 10-ին կհանդիպեն Դոհայում
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը կհանդիպեն Դոհայում: Այս մասին երեքշաբթի հայտարարվել է Ռուսաստանի պատվիրակությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպումը տեղի կունենա Լավրովի` Մերձավոր Արեւելքի երկրներով շրջագայության շրջանակներում:
Կատարում Լավրովին կընդունի Էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին, իսկ բանակցություններ կվարի արտգործնախարար Մուհամեդ բին Աբդել Ռահման Ալ Թանիի հետ:
Կարծիքներ